Միշտ այն կարծիքին եմ եղել, որը և բարձրաձայնել եմ ամենատարբեր հարթակներում, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հիմնահարցը հնարավոր չէ փակել։ Դա այն խնդիրների թվին է պատկանում, որի լուծումը ոչ մի դեպքում չի կարող լինել միակողմանի։
Ադրբեջանը փորձում է ինքն իրեն և աշխարհին համոզել, որ միակողմանիորեն լուծել է խնդիրը, ինչը, բնականաբար, միայն բռնապետական դիկտատուրայի մտքով կարող էր անցնել։
Արցախի հարցին հնարավոր չէ որևէ կերպ լուծում առաջարկել, որը կշրջանցի Արցախի ժողովրդի անժամանցելի իրավունքները։
Եթե անգամ Հայաստանի բոլոր իշխանությունները միաձայն ձայնակցեն Ալիևին, անհնար է կասեցնել արցախյան խնդրի սրացումը։ Թուրքիայում հաստատ լավ գիտեն, որ ռեպրեսիվ մեթոդներն անգամ չեն լռեցնի, և մի օր անիրավված ժողովրդի մեջ կուտակվածը կպայթի:
Արա Պողոսյան